ՄիջազգայինՔաղաքական
Թրամփը յայտարարել է, որ Զելենսկու առաջարկներն առանց իր համաձայնութեան նշանակութիւն չունեն

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ Ուկրաինայի հարցով Վլադիմիր Զելենսկու առաջարկները նշանակութիւն չունեն առանց իր հաւանութեան: Այս մասին ըստ Tert.am-ի՝ փոխանցում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նա ոչինչ չունի, քանի դեռ ես դրան հաւանութիւն չեմ տւել։ Այնպէս որ, տեսնենք, թէ ինչ ունի նա»,-ասել է նա Politico պարբերականին։
Այնուամենայնիւ, ամերիկացի առաջնորդը վստահութիւն է յայտնել, որ այս հանգստեան օրերին կարող է արդիւնաւէտ հանդիպում տեղի ունենալ՝ չյստակեցնելով, սակայն, դրա տեղի եւ ժամանակի մանրամասները:
Նա յաւելել է, որ շուտով նախատեսում է խօսել նաեւ Վլադիմիր Պուտինի հետ:



