Politico-ն հակամրցանակներ է շնորհել Սարկոզիին, Թրամփին եւ ֆոն դեր Լայենին

«ԱԼԻՔ» – Եւրոպական Politico պարբերականը 2025 թւականի համար հակամրցանակներ է շնորհել Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզիին, Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին եւ Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Հաղորդում է «Արմէնպրես»-ը:
Հակամրցանակները շնորհւել են «Ափսոսանքի արժանի» եւ «Լիովին արժանի» անւանակարգերում։
Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզին ծաղրական հակամրցանակին արժանացել է իր երեքշաբաթեայ բանտարկութեան մասին հեղինակած գրքի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ արհեստական բանականութեամբ ստեղծւած տեսահոլովակը սոցիալական ցանցերում հրապարակելու, իսկ Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ԱՄՆ տուրքերին հակազդելու փորձերի համար։
Ձախողւած փառայեղ գաղափարների համար «Տիտանիկ» մրցանակին էլ արժանացել է Սիցիլիան մայրցամաքին կապող կամուրջի շինարարութեան ծրագիրը, որի գլխաւոր աջակիցը եղել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլւիօ Բերլուսկոնին։



