Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Արա Պօղոսեան. «Թուրքիան Հայաստանի նկատմամբ կիրառելու է ոչ թէ «փափուկ ուժ», այլ «սուր ուժ»»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանի կարծիքով` Թուրքիան Հայաստանի նկատմամբ կիրառելու է «սուր ուժ»։ Այս մասին նա գրել է ֆէյսբուքեան իր էջում։

«Շատերին թւում է, թէ Թուրքիան Հայաստանի նկատմամբ առաւելագոյնը կիրառելու է «փափուկ ուժ» (soft power), այսինքն` մարդկանց սրտերը գրաւելու միջոցով է իր ազդեցութիւնը հաստատելու Հայաստանում։

Հիմա առաւել քան վստահ եմ, որ նրանք կիրառելու են ոչ թէ «փափուկ ուժ» (soft power), այլ «սուր ուժ» (Sharp power), այսինքն` ակտիւ քայքայիչ տեղեկատւական, կրթական, բիզնես գործունէութեան միջոցով քայքայել երկրի դիմադրողականութիւնը եւ ձեռք բերել տոտալ վերահսկողութեան միջոցներ` լոգիստիկ փոխկապակցւածութեան, էներգետիկ փոխկապակցւածութեան, պարենային եւ ռեսուրսների փոխկապակցւածութեան միջոցով։

Նոյնիսկ ճանապարհների ապաշրջափակումը Թուրքիան եւ Ադրբեջանը արդէն իսկ փորձում են դարձնել Հայաստանին ճնշման գործիք, իսկ ապագայում` «սուր ուժի» (sharp power) կարեւորագոյն բաղադրիչ։

Հէնց սկսեցի ուսումնասիրել «սուր ուժը» (Sharp power) միանգամից դրա դասական օրինակը նետւեց հրապարակ։

Եւ սա այն դէպքերից է, երբ համաձայն եմ «սուր ուժի» (Sharp Power) մասին Քրիստոֆէր Ուալքէրի եւ Ջեսսիկա Լիւդւիգի բնորոշմանը. «սուր ուժը» (Sharp Power) արտայայտւում է մանիպուլեացիայի, տեղեկատւութեան ձեւախեղման եւ հասարակութեան մէջ հակասական տրամադրութիւններ գեներացնելու միջոցով։

Սրա նպատակը հասարակութեան պառակտումն է, ինչը կը յանգեցնի սեփական ուժերի նկատմամբ թերահաւատութեան եւ արտաքին ագրեսիւ ազդակներին դիմադրելու կամքի բացակայութեան»,- գրել է նա։

Related Articles

Back to top button