Հայաստան - Արցախ

Վարդան Ոսկանեան. «Սրանց համար իրականում կարեւոր է ոչ թէ խաղաղութիւնը, այլ Հայաստանի փաստացի անդամահատումը»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է.

«Բաքւի բարբարոսական վարչախումբը ներքեւում կցւած «քարտէզում» նշւած տարածքն է միայն համարում Հայաստան՝ այն էլ մեծ «վերապահումներով»։

Այդ վարչախմբի որեւէ պաշտօնեայ չի խօսել նոյնիսկ 29.800 քառակուսի կիոլմետր տարածքով Հայաստանի Հանրապետութեան ճանաչման մասին։

Ուշադրութիւն դարձրէք՝ բարբարոսների ոչ մի պաշտօնեայ չի խօսել այդ մասին, ինչը ցուցիչ է, որ սրանց համար իրականում կարեւոր է ոչ թէ խաղաղութիւնը, այլ Հայաստանի փաստացի անդամահատումը եւ անկենսունակ պետութեան վերածումը»։

Related Articles

Back to top button