Նիկոլ Փաշինեանի «չփլախ լեգիտիմութիւնը»
«ԱԼԻՔ» – «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ոստիկանական ուժերի միջոցով իշխանութիւնը պահելու Փաշինեանի փորձերին.
«Նիկոլ Փաշինեանի «չփլախ լեգիտիմութիւնը»:
Կարելի էր օգտագործել «մերկ» բառը, սակայն տւեալ դէպքում «չփլախն» (փողոցային ժարգոնով՝ մերկ) աւելի յարմար է՝ Նիկոլի չեղած լեգիտիմութիւնը նկարագրելու համար։
Նիկոլ Փաշինեանն այժմ յենւած է բացառապէս երկու միաւորի վրայ՝ դրսի (արեւմտաթուրքական շրջանակներ) եւ ներսի (ոստիկանութիւն)։ Վերջինիս մէջ կան տարբեր կատեգորիաներ՝ նորմալ ոստիկաններ (հիմնականում՝ շարքերում), «մուսռներ» (աղբ-ԽՄԲ.) եւ բարձրաստիճան խուլիգաններ։
Ոստիկաններին թիրախաւորելիս այս տարանջատումը պէտք է հաշւի առնել ու փորձել նորմալներին քաշել ժողովրդի կողմը։
Նիկոլը երկար չի կարող ոստիկանական «սւինների» վրայ նստած կառավարել։ Քաղաքական ճգնաժամն ակնյայտ է եւ այդ ճգնաժամի յաղթահարման համար պէտք է գտնւեն ողջամիտ քաղաքական լուծումներ, որոնց օրինակները մի շարք եւրոպական երկրներում ցոյց են տալիս։ Ի դէպ, հարեւան Վրաստանում էլ նոյն ճանապարհով կը գնան»,- գրել է նա: