Հայաստան - Արցախ

Արցախի թեմի առաջնորդի ձեռամբ Սուրբ Գայիանէ եկեղեցում Ճրագալոյցի պատարագ մատուցւեց, ներկայ էին Սամուէլ Շահրամանեանն ու Գարեգին Բ-ն

Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանի ձեռամբ Էջմիածնի Սուրբ Գայիանէ եկեղեցում մատուցւեց Ճրագալոյցի պատարագ, որին մասնակցեցին Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Արցախի օրէնսդիր ու գործադիր մարմինների տարբեր պաշտօնեաներ:

Պատարագին ներկայ էին նաեւ հարիւրաւոր քաղաքացիներ՝ հիմնական մասը արցախցիներ:

Մինչ պատարագը Սամուէլ Շահրամանեանը հրաժարւեց պատասխանել Արցախի կարգավիճակի, արցախցիների հետագայ վերադարձի հետ կապւած «Ազատութեան» հարցերին:

Պատարագին մասնակցող արցախցի պաշտօնեաները նոյնպէս խուսափեցին հարցազրոյցից: Իսկ Արցախից տեղահանւածները նշում էին, թէ այնտեղ կը վերադառնան միայն այն դէպքում, եթէ Արցախն այլեւս չլինի Ադրբեջանի վերահսկողութեան տակ:

Հարցերին չպատասխանեց նաեւ Վեհափառ Հայրապետը: Ամենայն Հայոց կաթողիկոսն անպատասխան թողեց իշխանութեան հետ լարւած յարաբերութիւնների մասին հարցերը:

Related Articles

Back to top button