Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Թուրքիան նշել է՝ երբ կը կարգաւորւեն հայ-թուրքական յարաբերութիւնները

«ԱԼԻՔ» – Պաշտօնական Անկարան հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը շարունակում է կապել հայ-ադրբեջանական յարաբերութիւնների վերջնական կարգաւորման հետ։ Հաղորդում է News.am-ը։
«Թուրքիան բազմիցս արտայայտել է իր քաղաքական գիծը Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ։ Մենք պատրաստ ենք կարգաւորել յարաբերութիւնները Հայաստանի հետ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղութեան համաձայնագիրը»,- ասել է Ֆիդանը։



