ԻրանՀայաստան - ԱրցախՄշակութային

Գորիսում նշւել է Գորիսի օրը՝ ԻԻՀ դեսպանի մասնակցութեամբ

Օգոստոսի 15-ին Գորիսի օրւան նւիրւած տօնակատարութիւնը տեղի ունեցաւ Սիւնիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասեանի, Հայաստանում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամիի, Կապանում ԻԻՀ գլխաւոր հիւպատոս Աբեդին Վարամինի եւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանեանի մասնակցութեամբ։

Pars today-ի հաղորդմամբ՝ Միջոցառման շրջանակում հաշւի առնելով ՀՀ Գորիս եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Նաին քաղաքների միջեւ կնքւած քոյր քաղաքների համաձայնագիրը, պաշտօնատար անձանց եւ քաղաքի բնակիչների մասնակցութեամբ տեղի ունեցաւ Գորիս քաղաքի կարեւոր եւ վերջերս վերանորոգւած փողոցներից մէկի՝ «Նաին» անւամբ անւանակոչւած փողոցի պաշտօնական բացման արարողութիւնը։

Միջոցառման ընթացքում ԻԻՀ դեսպանն ու Գորիսի քաղաքապետը կարեւորեցին Իրանի եւ Հայաստանի ժողովուրդների, մասնաւորապէս՝ պատմական քաղաքներ Գորիսի եւ Նաինի բնակիչների միջեւ առկայ պատմական եւ քաղաքակրթական կապերը։ Նրանք ընդգծեցին նաեւ ժողովուրդների միջեւ կապերի ընդլայնման, փոխայցելութիւնների աւելացման եւ երկու քաղաքների միջեւ մշակութային համագործակցութեան զարգացման անհրաժեշտութիւնը։

Այնուհետեւ մասնակիցներն հիւրասիրւեցին՝ տեղական աւանդական ուտեստներով։ Աւելի քան 50 տարւայ պատմութիւն ունեցող այս ժողովրդական աւանդոյթը հնարաւորութիւն է ընձեռում Գորիսի բնակիչների հետ անմիջական շփման եւ երկխօսութեան, ինչպէս նաեւ ծանօթանալու քաղաքի մշակոյթին, աւանդոյթներին եւ սովորոյթներին։

Գորիսը Հայաստանի Սիւնիքի մարզի կարեւոր եւ պատմական քաղաքներից է եւ ունի շուրջ 21 հազար բնակիչ։

Related Articles

Back to top button