ԻրանՄշակութային

Մահացել է կինոյի եւ հեռուստատեսութեան անւանի դերասան Աքբար Աբդին

«ԱԼԻՔ» –  Թատերական արւեստների գլխաւոր վարչութեան պետ Աթաբաք Նադերին «ԻՌՆԱ»-ի հետ զրոյցում հաստատել է  լուրը։

Կինոյի տան հաղորդմամբ՝ կինոյի եւ հեռուստատեսութեան վաստակաւոր դերասանը մահացել է այսօր՝ ուրբաթ, յուլիսի 24-ի երեկոյեան, 66 տարեկան հասակում, սրտի ինֆակտի հետեւանքով:

Նա մի քանի շաբաթ առաջ տեղափոխւել էր հիւանդանոց՝ սրտանօթային խնդիրների բերումով։

Աքբար Աբդիի յուղարկաւորութեան արարողութիւնը տեղի կունենայ կիրակի՝ օգոստոսի 4-ին, առաւօտեան ժամը 9:30-ին, Թեհրանի «Վահդաթ» համերգասրահի մօտից։ Այնուհետեւ նրա աճիւնը կամփոփւի «Բեհեշտէ Զահրա» գերեզմանատան Արւեստագէտների յատուկ բաժնում։

Related Articles

Back to top button