ԻրանՄշակութային

Զոյա Փիրզադը 22 տարի անց վերադառնում է նոր վէպով

Իրանահայ գրող Զոյա Փիրզադը 22 տարի անց հանդէս է գալիս նոր վէպով՝ «Մագնոլիայի բնակիչները» խորագրով։ Գիրքը հրատարակել է «Ջահանէ Քեթաբ» հրատարակչութիւնը։

Փիրզադը վերջին անգամ հրատարակել էր 2004-ին՝ «Սովորական է դառնում»  խորագրով աշխատութիւնը։ Նոր վէպը 226 էջից է կազմւած եւ արդէն վաճառքի է հանւել գրաշուկաներում։

Գրողի ամենայայտնի ստեղծագործութիւնը «Ես կը մարեմ լոյսը» վէպն է, որը հրատարակւել է 2001 թւականին եւ արժանացել Իրանի մի շարք կարեւոր գրական մրցանակների։ Վէպի գործողութիւնները տեղի են ունենում 1960-ականների Աբադանում՝ նաւթային ընկերութեան աշխատակիցների եւ ճարտարագէտների ընտանիքների միջավայրում։

Զոյա Փիրզադը ծնւել է 1952 թւականին Աբադանում: Նրա մանկութիւնն անցել է Աբադանում։ Ներկայումս նա բնակւում է Հայաստանում։

Related Articles

Back to top button