Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Civilnet. Մոսկւան դէմ է TRIPP-ին

Ռուսաստանի Անվտանգութեան խորհուրդը քննադատել է Հայաստանի տարածքով նախատեսւող TRIPP տրանսպորտային նախագիծն այն ներկայացնելով որպէս Հայաստանում ամերիկեան ազդեցութեան ընդլայնման վտանգ։

CivilNet-ի հաղորդմամբ՝ ՌԴ Անվտանգութեան խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսէյ Շեւցովը նախագիծը կապել է Հայաստանում ամերիկեան «պետութիւն պետութեան մէջ» ստեղծելու վտանգի հետ։ Նրա համոզմամբ երթուղու նկատմամբ վերահսկողութիւնը կարող է յանգեցնել մասնաւոր ռազմական ընկերութիւնների եւ հետախուզական ենթակառուցւածքների տեղակայման։

Շեւցովը նաեւ նշել է, որ ամերիկա-հայկական ընկերութիւնը, ըստ ծրագրի, կը վերահսկի երթուղու անվտանգութիւնը, իսկ նախագծում ամերիկեան կողմի մասնաբաժինը կը կազմի 74 տոկոս։

Պաշտօնական Երեւանը, մինչդեռ, պնդում է, որ նախագիծն իրականացւելու է բացառապէս Հայաստանի ինքնիշխանութեան, իրաւազօրութեան եւ օրէնսդրութեան շրջանակում, եւ որ որեւէ արտատարածքային միջանցք չի ստեղծւելու։

Related Articles

Back to top button