ԻրանՄիջազգայինՔաղաքական

The Wall Street. ԱՄՆ են վերադարձւել B-1 ռմբակոծիչները

Իրանը յայտարարում է՝ ամերիկեան ոչ մի նաւ Հորմոզում չկայ

ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի Ֆերֆորդ ռազմակայանից դուրս է բերել այնտեղ տեղակայւած բոլոր B-1 ռմբակոծիչները։

«Թասնիմ»-ը վկայակոչելով «The Wall Street Journal»-ի հրապարակումը հաղորդում է, որ մինչեւ հեռացումը ռազմակայանում գտնւում էր 12 B-1 ռմբակոծիչ։ ԱՄՆ Պաշտպանութեան նախարարութիւնը հաստատել է, որ դրանք վերադարձել են ԱՄՆ-ի հիմնական ռազմակայաններ՝ նշելով, որ որոշումը կապւած է անվտանգային նկատառումներով։

Ֆերֆորդի ռազմակայանը կարեւոր դեր է ունեցել ամերիկեան ռազմաօդային գործողութիւններում՝ Իրանի ուղղութեամբ B-1 եւ B-52 ռմբակոծիչների կիրառման համար։ Ռազմակայանի դիրքը կրճատում էր այդ ինքնաթիռների՝ տարածաշրջան հասնելու հեռաւորութիւնը։

Միաժամանակ, ԻՅՊԿ գլխաւոր հրամանատարի խորհրդականների խմբի ղեկավար Ալի Ֆադւին յայտարարել է, որ առաջին անգամ տասնամեակների ընթացքում որեւէ ամերիկեան ռազմանաւ չի գտնւում ո՛չ Պարսից ծոցում, ո՛չ Հորմոզի նեղուցում, ո՛չ Օմանի ծոցում եւ նոյնիսկ Հնդկական ովկիանոսի հիւսիսային հատւածում։

Ֆադւիի խօսքով ամերիկեան ուժերն աւելի քան հազար կմ հեռացել են Իրանի սահմաններից, այն կապելով Իրանի ռազմածովային ուժերի կարողութիւնների հետ։

Ֆադւին նաեւ շեշտել է, որ Իրանի եւ Օմանի միջեւ գոյութիւն ունի Հորմոզի նեղուցի կարգավիճակին վերաբերող համաձայնութիւն՝ յայտարարելով, որ տարածաշրջանի պայմաններն ու նեղուցի օգտագործման կանոնները պէտք է որոշեն հէնց երկու ափամերձ երկրները, ոչ թէ տարածաշրջանից հազարաւոր կիլոմետրեր հեռու գտնւող ուժերը։

Related Articles

Back to top button