
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հիւրընկալութեամբ տեղի է ունեցել երկրի երեք իշխանութիւնների ղեկավարների հանդիպումը՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի եւ դատական իշխանութեան ղեկավար Ղոլամհոսէյն Մոհսէնի Էժէիի մասնակցութեամբ։
Հանդիպումից յետոյ Փեզեշքիանը յայտարարել է, որ կառավարութիւնը «յատուկ պայմանների կառավարման համար նոր դասաւորում է որդեգրել»։
Նա ընդգծել է, որ վերջին ամիսներին հակառակորդի նպատակը երկրի կենսական նշանակութեան շղթաները խափանելով Իրանի ժողովրդի վրայ ճնշում գործադրելն է եղել։ Փեզեշքիանի խօսքով՝ տնտեսական ճնշումները մեծացել են, սակայն ժողովրդի աջակցութեան եւ կառավարութեան միջոցառումների շնորհիւ հակառակորդին չի յաջողւել իրագործել «տնտեսական պատերազմի» նպատակները։



