Անդրանիկ Թեւանեան. ««Աւելի լաւ է լինես թուրքի շուն». Նիկոլ Փաշինեանի «կրթական» նորաձեւութեան բուն ուղերձը»

Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«2018-ի յայտնի իրադարձութիւններից յետոյ ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ոչ անյայտ պաշտօնեան, ով թուրքական ու իսրայէլական շահերի առաջ մղման ու հակառուսականութեան մոլի ջատագով է, կոչ արեց ձերբազատւել հին կարծրատիպերից։ Նիկոլ Փաշինեանի համար դա ոչ թէ կոչ էր, այլ աշխատանքային հրահանգ։
Ջոն Բոլթոնի այցից յետոյ Նիկոլ Փաշինեան–Աննա Յակոբեան արտաամուսնական զոյգը ոչնչացնում է կարծրատիպերը՝ յարձակւելով հայկական ինքնութեան, կոդերի, աւանդական ինստիտուտների, լեզւամտածողութեան եւ ի վերջոյ Հայաստանի Հանրապետութեան վրայ (այս ընթացքում նրանք հասցրեցին կատարել հիմնական առաջադրանքներից մէկը՝ Արցախի յանձնումն Ադրբեջանին)։
Նիկոլ Փաշինեանը, նրան կցւած շրջանակները դրօշակ են դարձրել «Աւելի լաւ է լինես թուրքի շուն, քան ռուսի ստրուկ» բանաձեւն ու միացրել մեր պետութեան ոչնչացման մեխանիզմը։
Նիկոլենց բերանից «ինքնիշխանութիւն» բառն ամենաշատն է օգտագործւում։ Ու ինչքան շատ են օգտագործում այդ բառն ու, իբր, կռիւ, տալիս դրա համար, այնքան Հայաստանի ինքնիշխանութիւնից հալւող մոմի պէս բան չի մնում։ Նրանց դրսի տէրերի համար կարեւորը Ռուսաստանին վնասելն է։ Մանրադրամ է դառնում Հայաստանը, ոչնչացւում է Արցախը, բայց դա բոլթոններին, մակրոններին, միշէլներին չի հետաքրքրում։ Ինչպէս որ չի հետաքրքրում ուկրաինացիների կեանքը։ Կարեւորը Ռուսաստանին վնասեն։ Ու քանի որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի պարտութեան դէպքում վակումը լցւելու է Թուրքիայով, Նիկոլի ու իր կնոջ միջոցով ոչնչացնում են կարծրատիպերը եւ ձեւաւորում բարեկամ Թուրքիայի մասին հեքիաթներ՝ խեղաթիւրելով պատմութիւնը, յարձակւելով մեր սրբութիւնների վրայ, արժէզրկելով պետութեան գաղափարը՝ «Նրանք զոհւել են յանուն ոչնչի» ծրագրի շրջանակներում։
«Յանուն ոչնչի» գաղափարն էր մայիսի 9-ին քարոզում նաեւ նիկոլական ագիտպրոպի տխրահռչակ ներկայացուցիչը։ Այս անգամ թիրախը ոչ թէ Արցախում զոհւած մեր հայրերն ու եղբայրներն էին, այլ 2-րդ աշխարհամարտում հերոսացած ու ֆաշիզմի դէմ յաղթանակ տարած մեր պապերը։
44–օրեայ պատերազմում մեր պարտութեան գլխաւոր ճարտարապետներից ու խորհրդանիշներից մէկը՝ Արծրուն Յովհաննիսեանը, հակառուսական քարոզչութեան շրջանակներում այնքան հեռու գնաց, որ սկսեց Հիտլերի փիառով զբաղւել ու տարածել այն թէզն, ըստ որի՝ մեր պապերը Ստալինգրադում զոհւել են յանուն ոչնչի։
Ըստ Հիտլերի փաստաբան Արծրունի՝ եթէ գերմանացիները յաղթէին Ստալինգրադում, ապա գալու էին Հայաստանն անկախացնէին, Թուրքիան գրաւէին ու ստեղծէին միացեալ, պատմական Հայաստան։ Փաստօրէն, Նիկոլ–Աննա արտաամուսնական զոյգն այնքան «կրթւած» ու «նորաձեւ» է դարձրել սրան, որ արդէն նման պրոդուկտ է ստանում։ Եւ այս մարդն իր հերթին ապագայ զինւորականների է «կրթւած» ու «նորաձեւ» դարձնում։
Նիկոլենց յաջորդ քայլը կանխատեսելի է։ Թուրք–ադրբեջանական պահանջով սահմանադրութիւն փոխելու ու ՀՀ անկախութեան հռչակագրից հրաժարւելու գործընթացն ուղեկցւելու է «Երիտթուրքերը ցեղասպանութեան չեն ենթարկել հայ ժողովրդին, այլ փորձել են ռուսներից փրկելու համար տեղափոխել հայերին, իսկ վերջիններս չեն պահպանել տեղափոխման կանոններն ու իրենց խելքից զոհւել են ճանապարհին» կամ «Հայերը ցեղասպանւել են ռուսների պատճառով» ոճի լկտի ու «նորաձեւ» քարոզով։ Դա ամբողջութեամբ կը տեղաւորւի «Աւելի լաւ է լինել թուրքի շուն» ծրագրի մէջ։
Նիկոլենց պատկերացրած ինքնիշխանութիւնը հէնց թուրքի շուն լինելն է։ Ու այդ գաղափարին նրանք հակադրում են կեղծ թէզ, թէ, իբր, հակառակ կողմում ռուսի ստրուկներն են։ Մինչդեռ հէնց իրե՛նք են ե՛ւ շուն, ե՛ւ ստրուկ։ Աշխարհաքաղաքական թափառաշրջիկներից այլ որակ չի էլ պահանջւում։
Յ. Գ. – Մոսկւայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին տեղի ունեցած զօրահանդէսի ժամանակ հայկական զօրախումբ ներկայացւած չէր։ Եւ դա այն դէպքում, երբ հայ ժողովուրդը ֆաշիզմի դէմ տարած յաղթանակի հիմնական դերակատարներից է։ Մենք տոկոսային յարաբերակցութեամբ ամենաշատ մասնակցութիւն ցուցաբերած ու նաեւ՝ ամենաշատ մարշալներ, ծովակալներ, գեներալներ տւած ազգերից ենք։
Նիկոլ Փաշինեանը հայկական զօրախումբ չէր տարել։ Փոխարէնը հետեւում էր, թէ ինչպէս է Կարմիր հրապարակով անցնում Ադրբեջանի զօրախումբը։ Այն Ադրբեջանի, որի դերակատարումը ֆաշիզմին պարտութեան մատնելու հարցում, մեղմ ասած, շատ համեստ է։
Կարմիր հրապարակում, կարելի է ասել, որ Փաշինեանն Ալիեւի փոխարէն էր գնացել։ Դրա համար էլ ռուս լրագրողը, ըստ Ֆրէյդի, նրան որպէս Ադրբեջանի ղեկավար ներկայացրեց։ Ու դրա մէջ ճշմարտութիւն կայ։ Հէյդարից ու Իլհամից շատ Ադրբեջանի համար Նիկոլն է արել։ Նրա հետ կարող է միայն Էլչիբէյը մրցել ու բնականաբար կը պարտւի»։
yerkir.am