ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
Նախագահ Փեզեշքիանն ընդունել է Արմէն Գրիգորեանին

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը երէկ՝ մայիսի 18-ին ընդունել է աշխատանքային այցով Թեհրան այցելած ՀՀ Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԽ ֆէյսբուքեան էջից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակութեամբ ընդգծել են Հայաստան-Իրան յարաբերութիւնների զարգացման դինամիկ ընթացքը ու կարեւորել ակտիւացած երկկողմ փոխայցելութիւնները: