ԻրանՔաղաքական

Արաղչին յստակեցրել է. «Մենք չենք կարող համագործակցել նրանց հետ, ովքեր յարձակւել են Իրանի ժողովրդի վրայ»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին պարզաբանել է, թէ Իրանն ինչու չի մասնակցելու Շարմ էլ Շէյխ քաղաքում կայանալիք գագաթնաժողովին, որը նւիրւած է Գազայում հրադադարի վերաբերեալ ԱՄՆ առաջարկին։ «Մենք չենք կարող համագործակցել նրանց հետ, ովքեր յարձակւել են Իրանի ժողովրդի վրայ եւ շարունակում են սպառնալ ու պատժամիջոցներ կիրառել մեր նկատմամբ»,- յստակեցրել է նա:

«Իրանը շնորհակալ է նախագահ Ալ Սիսիի՝ Շարմ էլ Շէյխի գագաթնաժողովին մասնակցելու հրաւէրի համար։ Դիւանագիտական ​​​​գործընթացներին մասնակցելու մեր ցանկութեանը հակառակ, ո՛չ նախագահ Փեզեշքիանը, ո՛չ էլ ես չենք կարող յարաբերութիւնների մէջ մտնել նրանց հետ, ովքեր յարձակւել են Իրանի ժողովրդի վրայ եւ շարունակում են սպառնալ ու պատժամիջոցներ կիրառել մեր նկատմամբ։

Այնուամենայնիւ, Իրանը ողջունում է որեւէ նախաձեռնութիւն, որը վերջ կը դնի Իսրայէլի կողմից Գազայում իրականացւող ցեղասպանութեանը եւ կը յանգեցնի օկուպացիոն ուժերի վտարմանը։

Պաղեստինցիներն ունեն ինքնորոշման հիմնարար իրաւունքը իրացնելու բոլոր իրաւունքները, եւ բոլոր երկրները, աւելի քան երբեւէ, պարտականութիւն ունեն օգնել նրանց այս օրինական պահանջը իրացնելու հարցում։

Իրանը միշտ եղել է եւ կը լինի տարածաշրջանում խաղաղութեան կայացմանը նպաստող հիմնական ուժը։ Ի տարբերութիւն Իսրայէլի ցեղասպան ռեժիմի, Իրանը չի ձգտում անվերջ պատերազմների, յատկապէս իր դաշնակիցների հաշւին, այլ ձգտում է երկարատեւ խաղաղութեան, բարգաւաճման եւ համագործակցութեան»,- X սոցցանցի իր հարթակաում գրել է Արաղաչին:

Related Articles

Back to top button