Տիգրան Աբրահամեան. «Որքան ստորացւած եւ խղճալի վիճակում են կեղծ հոգեւորականները, պատարագը պատշաճ կարգով չեն մատուցում»

«ԱԼԻՔ» – «Վստահ եմ՝ Նիկոլը հաճոյք է ստանում ե՛ւ կեղծ պատարագներ բեմադրելուց, ե՛ւ իր քմահաճոյքների գերի դարձած կեղծ հոգեւորականների՝ սեփական ոտքերի տակ գալարւելու փաստից»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը՝ անդրադառնալով երէկ՝ նոյեմբերի 30-ին, Երեւանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Նաւասարդ Կճոյեանի ձեռամբ մատուցած պատարագին, որին ներկայ են եղել Նիկոլ Փաշինեանն ու ՔՊ-ական վերնախաւի ներկայացուցիչները:
«Որքան ստորացւած եւ խղճալի վիճակում են այն կեղծ հոգեւորականները, ովքեր եկեղեցական կանոններ են խախտում, պատարագը պատշաճ կարգով չեն մատուցում եւ հաւատաւոր ժողովուրդն ինքն է տեղում սրբագրում նրանց խօսքերը:
Պէտք է արժանին մատուցել այն անձանց, ովքեր անտարբեր չեն Եկեղեցում հրահրւած այս խարդաւանքներից ու իրենց խօսքով եւ կեցւածքով ճշմարտութիւնը պաշտպանելու գործառոյթ են ստանձնել:
Յ. Գ. – Յատուկ յարգանքի են արժանի նաեւ այն լրագրողները, ովքեր իշխանութեան բերած թշնամութեան մթնոլորտում իրենց մասնագիտական պարտքն են կատարում եւ իրականութիւնը մատուցում»,- գրել է նա:



