Դմիտրի Ռոդիոնով. «Որքան Փաշինեանը զիջի, այնքան Ալիեւը կը պահանջի»

«ԱԼԻՔ» – ՌԴ Միջազգային յարաբերութիւնների ինստիտուտի աշխարհաքաղաքական հետազօտութիւնների կենտրոնի տնօրէն Դմիտրի Ռոդիոնովը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է այն լուրը, թէ Ադրբեջանի ԱԳՆ-ն յայտարարել է, որ մնացած անկլաւների հարցը մնում է օրակարգում:
Փորձագէտի խօսքով՝ որքան Փաշինեանը տարածքներ յանձնի, Հայաստանի ազգային շահերը զիջի, այնքան Ադրբեջանի կողմից պայմաններն աւելի կոշտ կը լինեն:
«Ինչպէս յայտնի է, ախորժակը բացւում է ուտելիս։ Որքան Փաշինեանը փոխզիջման գնայ, նահանջի, այնքան շատ են ուզելու, դէ, եթէ ձեր հակառակորդները նահանջում են, ինչու պէտք է ոտքի կանգնեք՝ ոտք դնելու փոխարէն, երբ ունէք այդ հնարաւորութիւնը: Ահա թէ ինչու որքան շատ Փաշինեանը տարածքները ու Հայաստանի ազգային շահերը զիջի, որքան աւելի շատ փոխզիջման գնայ, այնքան Ալիեւն աւելի շատ կը պահանջի, այնքան աւելի կոշտ պայմաններ կը լինեն Ադրբեջանի կողմից։ Սա միանգամայն նորմալ իրավիճակ է, եւ այն ամբողջովին կանխատեսելի էր։ Ես բացարձակապէս չեմ կասկածում, որ Փաշինեանը կը գնայ բոլոր զիջումներին, եւ Ադրբեջանի պահանջներն էլ աւելի կը մեծանան»,- ասել է Ռոդիոնովը։



