Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արամ Աբրահամեան. «Փաշինեանը տեսնում է, որ 2021-ը չի կրկնւի, վարկանիշը ցածր է, իրեն տեսականօրէն յաղթող ուժերը՝ շատ»

«ԱԼԻՔ» – «Փաշինեանը տեսնում է, որ 2021-ը չի կրկնւի, վարկանիշը ցածր է, իրեն տեսականօրէն յաղթող ուժերը՝ շատ»։ «Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Առաւօտ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Աբրահամեանը։

«Եթէ ընդդիմութիւնը յաղթի ընտրութիւններում, բայց ԿԸՀ-ն չգրանցի, շատ դժւար կը լինի իշխանութիւնը պահել։ Կարող է փողոցային պայքար լինել կամ միջազգային ճնշում։ Թէեւ Արեւմուտքին Փաշինեանն այս պահին ձեռնտու է, Մոսկւան էլ դէմ չէ, թէեւ չի սիրում։

Եկեղեցու դէմ Փաշինեանի պայքարի իրական պատճառը նախընտրական է։ Նա կարծում է, որ եկեղեցին կարող է քարոզել, որ չընտրեն Փաշինեանին, ուզում է ունենալ ձեռնասուն կաթողիկոս, որը կը լինի սուպեր ՔՊ-ական»,- նշել է Աբրահամեանը։

Related Articles

Back to top button