Հայաստան - Արցախ
Ադրբեջանի իշխանութիւնները սկսում են բնակեցնել օկուպացւած Ստեփանակերտը

Ադրբեջանի իշխանութիւնները սկսում են բնակեցնել օկուպացւած Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտը։
«Մեծ ծրագրերի» մասին յայտարարւել է Ադրբեջանի Հանրապետութեան փախստականների եւ հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտէի նախագահ Ռովշան Ռզաեւի՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։
Ադրբեջանի իշխանութիւնները նախատեսում են օկուպացւած Ստեփանակերտի բնակեցումը սկսել արւարձաններից։
News.am