Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Իսկ թէ զիջումների ցանկը որքանով կընդլայնւի` կերեւայ առաջիկայում»

«ԱԼԻՔ» – «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը գրում է.

«Եւ այսպէս, իշխանութիւնն արդէն 2 զիջմամբ, արձագանգեց Ադրբեջանից հնչող շանտաժ/սպառնալիքին, իսկ թէ զիջումների ցանկը որքանով կընդլայնւի` կերեւայ առաջիկայում: Հաղորդում է Yerevan today-ը:

Նախ մի քանի օր առաջ Փաշինեանը յայտնեց Մինսկի խմբի ձեւաչափի լուծարման մտադրութեան մասին, իսկ այսօր արդարադատութեան նախարարը տեղեկացրեց, որ իշխանութիւնը խնդիր է դրել, որպէսզի մինչեւ ընտրութիւններ նոր Սահմանադրութեան տեքստը պատրաստ լինի:

Շատ չծաւալւելով այս թեմայով նախարարի անյաջող ու չստացւած բառախաղին, միայն ուզում եմ յիշեցնել, որ իշխանութիւնն աւելի վաղ խօսում էր այդ գործընթացը մինչեւ 2027 թւականն աւարտելու մասին, իսկ հիմա, իրադրութեան բերումով, ստիպւած առաւել վաղ ժամկէտ է սահմանում (2026 թ.) եւ դեռ պարզ չէ, Բաքւում բաւարարւա՞ծ են, թէ՞ ոչ»:

Related Articles

Back to top button