ԱԳՆ. «Կառավարիչների խորհրդում Իրանի դէմ բանաձեւի ընդունումը կառուցողական չէ»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ խստօրէն դատապարտելով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստի ընթացքում Իրանի դէմ ընդունւած բանաձեւը, այն որակերլով ոչ կառուցողական, եւ արեւմտեան որոշ երկրների կողմից անկախ երկրների դէմ միջազգային մեխանիզմները քաղաքական նպատակներով շահարկելու փորձ:
«Իրանի Իսլամական Հանրապետութիւնն այս բանաձեւի ներկայացումն ու հաստատումը համարում է քաղաքական եւ ոչ կառուցողական գործողութիւն, եւ արեւմտեան որոշ երկրների նախկին ձախոխղւած փորձերի շարունակութիւնը՝ անկախ երկրների դէմ միջազգային մեխանիզմները քաղաքական նպատակով շահարկելուն ուղղւած:
Իրանի Իսլամական Հանրապետութիւնը յանձնառու է շարունակելու տեխնիկական համագործակցութիւնն Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան հետ՝ Միջուկային զէնքի չտարածման պայմանագրի եւ երաշխիքների համաձայնագրի հիման վրայ, իր միջազգային իրաւունքների եւ պարտաւորութիւնների շրջանակում:
Այս բանաձեւի ընդունումը չի ազդելու Իրանի կամքի վրայ՝ շարունակելու խաղաղասիրական նպատակներով միջուկային էներգիայի շահագործումը եւ ընդլայնելու իր միջուկային զարգացման ծրագրերը՝ համապատասխան միջազգային պայմանագրերով ամրագրւած երկրի իրաւունքների սահմաններում»,- ասւած է հրապարակւած յայտարարութեան մէջ: