Հայաստան - ԱրցախՄշակութային

Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ է դարձել Մայրաբերդի (Ասկերանի) յուշահամալիրը

«ԱԼԻՔ» – Արբանեակային լուսանկարներով արձանագրւել է, որ ադրբեջանական քաղաքականութեան հերթական թիրախն են դարձել Մայրաբերդի (Ասկերանի) յուշահամալիրը եւ Մայրաբերդից դէպի Տիգրանակերտ ու Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին գտնւող՝ Արցախեան ազատամարտին նւիրւած տանկ-յուշարձանը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում ահազանգել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգութեան օմբուդսմեն Յովիկ Աւանէսովը։

«Վանդալիզմի այս երկու դէպքը կատարւել է ծանր շինարարական տեխնիկայի օգտագործմամբ: Մայրաբերդի յուշահամալիրի տարածքում գտնւում էին Հայրենական Մեծ պատերազմին, Արցախեան ազատամարտին նւիրւած յուշարձաններ եւ խաչքար՝ Հայոց Ցեղասպանութեան ու Սումգայիթի հայերի ցեղասպանութեան զոհերի յիշատակին»,- գրել է նա:

Related Articles

Back to top button