ԻրանՄիջազգայինՔաղաքական
Արաղչի- Լաւրով հանդիպում՝ Ղրղզստանում

ԱԳՆ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին եւ Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգէյ Լաւրովը հանդիպել են Ղրղզստանում՝ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում։
Լաւրովի հետ հանդիպմանն Արաղչին յայտարարել է, որ Հորմոզի նեղուցում ստեղծւած լարւածութիւնը ԱՄՆ-ի գործողութիւնների անմիջական հետեւանքն է։ Նա ընդգծել է, որ Իրանը վճռական է պաշտպանելու իր ազգային շահերն ու անվտանգութիւնը։
Լաւրովը վերահաստատել է Ռուսաստանի կողմից Իրանի դէմ ռազմական գործողութիւնների դատապարտումը եւ յայտնել Մոսկւայի պատրաստակամութիւնը՝ աջակցելու տարածաշրջանային անվտանգութեան ջանքերին։



