Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայր Յովհաննէսն Իզմիրլեան ԲԿ-ում Ս. Պատարագ է մատուցել. Միքայէլ Սրբազանը Պատարագին մասնակցել է հիւանդասենեակից

Իզմիրլեան բժշկական կենտրոնում մատուցւել է Սուրբ եւ Անմահ Պատարագ` ձեռամբ Հայր Յովհաննէս Թորգոմեանի եւ մասնակցութեամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի, բժշկական կենտրոնի բուժառուների ու կենտրոնի անձնակազմի, այս մասին յայտնել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

Պատգամաւորը նշել է, որ ապօրինի հետապնդումների ենթարկւող Միքայէլ Սրբազանը շաբաթներ առաջ վիրահատութեան է ենթարկւել եւ այս պահին գտնւում է հիւանդանոցում ու Պատարագին հետեւում/մասնակցում էր հիւանդասենեակից:

 «Յուսով եմ, որ Շիրակի թեմի առաջնորդի մասնակցութեամբ յաջորդ Պատարագին կը մասնակցեմ ոչ թէ հիւանդանոցում կամ կալանավայրում, այլ՝ նրա առաջնորդած թեմի եկեղեցիներից մէկում»,- յաւելել է Աբրահամեանը։

Related Articles

Back to top button