ՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ փոխնախագահ. «Սպառնալիքը գալիս է ոչ թէ Ռուսաստանից կամ Չինաստանից, այլ Եւրոպայի ներսից»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ փոխնախագահ Ջէյ Դի Վենսը ելոյթ է ունեցել Միւնխէնի անվտանգութեան համաժողովում, որտեղ նա քննադատել է եւրոպական կառավարութիւններին: Յայտնում է գերմանական Bild-ը։

«Եթէ մարդիկ յայտնում են իրենց կարծիքը եւ դրա համար պատժւում են, Թրամփի վարչակազմը ճիշտ հակառակը կանի։ Մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ։ Եւ մենք աշխատելու ենք, որպէսզի այդ տարբեր տեսակէտները կարողանան գոյութիւն ունենալ»,- ասել է նա:

Վանսը որպէս խօսքի ազատութեան սահմանափակման օրինակ է բերել Եւրայանձնաժողովի գործողութիւնները սոցիալական մեդիայի դէմ: Քաղաքական գործչի խօսքով՝ ինքը «չի կարողանում հասկանալ եւրոպական որոշ երկրներին» եւ «որոշակի բարկութեամբ է նայում Եւրոպային»։

ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Եւրոպայի համար գլխաւոր սպառնալիքը ոչ թէ այլ երկրներն են, այլ սեփական արժէքների խարխլումը։

«Մեզ աւելի ու աւելի անհանգստացնող սպառնալիքը գալիս է ոչ թէ Ռուսաստանից կամ Չինաստանից, այլ Եւրոպայի ներսից: Դա հեռացում է Արեւմուտքից եւ Միացեալ Նահանգներից»,- աւելացրել է Վանսը:

Related Articles

Back to top button