ԻրանՄիջազգային

Թուրքական գործօնը՝ տարածաշրջանում Իսրայէլի բացած երկրորդ ճակատի դերում

Իրանի նախագահի այցը Թուրքիա մի քանի անգամ յետաձգւել է։ Պատճառը տարածաշրջանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականութիւնն էր, ոչ թէ աշխատանքային ծանրաբեռնւածութիւնը կամ այլ միջադէպերը: Վերջին մէկ տարւայ ընթացքում նախագահ Ռէյիսիի աշխատանքային ծրագրում կար Անկարա այցելելու միտում: Նախագահը ծարգրում էր Սիրիա կատարելիք այցը եզրափակել Թուրքիա այցով, ինչը սակայն չեղարկւեց Սիրիայում Էրդողանի աւերիչ գործողութիւնների վերսկսման եւ Կովկասում հնարաւոր էսկալացիայի սպառնալիքի պատճառով: Այս մասին է խօսել «Սիրիան խաբար» տելեգրամային ալիքի խմբագիր, ռազմական հարցերով փորձագէտ Քարիմ Ջաֆարին:

Նա տարածաշրջանային զարգացումների թելի մի գլուխը տեսնում է հէնց Թուրքիայի ներքին քաղաքական դաշտում, որոնք, յատկապէս վերջին իրադարձութիւնների առումով, ինչ որ տեղ, պայմանաւորւած էին Թուրքիայի նախագահական ընտրական իրավիճակով եւ ժողովրդի ձայները շահելու հնարքներով:

Փորձագէտի խօսքով՝ Անկարա այցի չեղարկման վերջին դէպքը տեղի ունեցաւ նախորդ տարւայ աշնանը, ինչը դարձեալ յետաձգւեց Պաղեստինի հարցի նկատմամբ Էրդողանի վարած երկակի պահւածքի եւ սիոնիստների կողմից Գազայի ժողովրդի կոտորածի պատճառով։ «Իրանը ծայրաստիճան դժգոհ էր թուրքական կառավարութեան գործողութիւններից՝ սիոնիստական ​​ռեժիմի հետ առեւտրի շարունակման եւ յարաբերութիւնների ընդլայնման հարցում, ինչը փաստացի համարւում էր՝ աջակցութիւն սիոնիստական բանակին։ Հագուստի, սննդամթերքի, ջրի եւ այլ առաջին անհրաժեշտութեան պարագաների առաքումը Թել Աւիւ, որոնք տրամադրւում են սիոնիստական ​​ռեժիմի մանկասպան բանակին, ինչը նաեւ չի վրիպել լրատւամիջոցների աչքից, որոնք բացայայտել են, որ Էրդողանի աղմուկը Գազայի եւ Պաղեստինի վերաբերեալ կատարեալ կեղծիք է»,- գրել է փորձագէտը:

Ըստ Գեներալ Սոլէյմանիի զինակից այս ընկերոջ՝ միեւնոյն ժամանակ, Յեղափոխութեան առաջնորդի պահանջն ուղղւած իսլամական երկրներին՝ շրջափակել սիոնիստական ​​ռեժիմը եւ կտրել այդ ռեժիմին ապրանքներ ուղարկելու անօթը, բարձրացւել է այն պայմաններում, երբ 2023 թւականի վերջին եռամսեակում սիոնիստական ​​ռեժիմի հետ Թուրքիայի առեւտրի ծաւալը հասել էր աննախադէպ ցուցանիշերի: «Սիոնիստներին անհրաժեշտ նաւթամթերքը, որը մատակարարւում է Բաքւի ռեժիմի, ինչպէս նաեւ Բարզանիի կողմից, կամ նոյնիսկ Ղազախստանի համագործակցութեամբ, շարունակում է սնել սիոնիստական բանակին: Նման իրավիճակում Իրանի նախագահը չէր կարող մեկնել մի երկիր, որտեղ սիոնիստ զինւորները այդ երկրի ուղարկած ջրով ու տաք հագուստով մորթում էին պաղեստինցի կանանց ու երեխաներին՝ ծերերին ու երիտասարդներին»,- յաւելել է փորձագէտը:

Փորձագէտի կարծիքով՝ Իրանը խորապէս համոզւած է, որ Թուրքիան, շարունակելով իր օկուպացիան Սիրիայի հիւսիսում աջակցում է ահաբեկչական խմբաւորումներին, որոնք տարօրինակ կերպով ակտիւացան հէնց աշնանը: Այսպիսով սիրիական բանակը, որը սիոնիստների դէմ պայքարի առաջնագծում էր, զբաղւած է ներքին խնդիրներով եւ չի կարող վտանգ ներկայացնել Իսրայէլի համար:

Ջաֆարին մէկ այլ տեղ նշել է, որ այս բոլորն իմանալուց յետոյ, առաւել հետաքրքիր է դառնում վերջերս հրապարակւած այն լուրը, ինչի համաձայն սիոնիստական ​​ռեժիմի հետ առեւտրային համաձայնագիրը կասեցւել է Էրդողանի հրամանով: Սա գուցէ մեկնաբանւի այսպէս, որ Թուրքիան վերջապէս տեղի տւեց Իրանի պահանջներին, կամ Կովկասում Իլհամ Ալիեւի գործը փակւելու վրայ է: Կայ նաեւ Թուրքիայի ԶԼՄ-ների հրապարակումները՝ Հալէպի եւ Սիրիայի հիւսիսային շրջանների դէմ գործողութիւնների դադարեցման մասին համաձայնգիրը, ինչը գոյանալու է Ռէյիսիի հնարաւոր այցի ընթացքում։

«Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Էրդողանը շտկելով իր պահւածքը, այժմ պատարստւում է հիւրընկալել Իրանի նախագահին»,- եզրակացրել է փորձագէտը։

Related Articles

Back to top button