Թեհրան

«Ֆաջր»-ին մասնակցած Հայաստանի թատերախմբերից՝ «Ֆորմա»-ն այցելեց «Ակունք» կենտրոն

Դերասան Աղասի Մելքոնեանը ներկայացրեց տիկնիկներ պատրաստելու իր հնարքները

«ԱԼԻՔ» – «Ֆաջր» թատերական միջազգային փառատօնին մասնակցած հայաստանցի թատերական գործիչները երեքշաբթի՝ յունւարի 23-ին այցելելով «Ակունք» կենտրոն եւ ծանօթանալով կենտրոնի աշխատանքների հետ հանդիպեցին «Ակունք»-ի սաներին:

Աղասի Մելքոնեանի գլխաւորութեամբ, դերասանները երեխաների հետ աշխատելու ընթացքում, օրիգամիով ստացած թղթէ տիկնիկներով երեխաներին ներկայացրեցին հեքիաթների հերոսներ պատրաստելու հնարքները:

Դերասանները շրջայց կատարելով Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում այցելեցին նաեւ «Արտակ Մանուկեան» ազգագրական թանգարան:

Նշենք, որ «Ֆորմա» թատրոնը «Ֆաջր» փառատօնին ներկայացնելով «Համլետ»-ը արժանացել էր մնջախաղի սիրահարաների իւրայատուկ ուշադրութեանը: Սակայն անյայտ պատճառներով չեղարկւեց «Ֆորմա»-ի երկրորդ օրւայ ներկայացումները: Կազմակերպիչների խօսքով՝ չեղարկման պատճառը թատերասրահում ծագած տեխնիկական պատճառն էր:

«Ֆորմա»-ի «Ակունք» կատարած այցի եւ տիկնիկներ պատրաստելու Աղասի Մելքոնեանի աշխատարանի (վորքշափ) մասին մեր թղթակցութիւնը տես առաջկայ համարներից մէկում:

Լուսանկարը՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button