
Հանրայայտ ատամնաբուժ դոկտ. Սուրէն Մելիքեանը վերջերս իր անձնական ատամնաբուժութեան կլինիկը փակելով որոշեց մեկնել Լոնդոն ընտանեկան մթնոլորտում իր ժամերը անցկացնելու:
Սակայն չկարողացաւ վայելել այն ինչի մասին մտածել ու ծրագրել էր:
Դժբախտաբար տնում ընկնում է եւ վնասւելով ոտքը զրկւում է քայլելու հաճոյքից եւ երկու օր յետոյ վախճանւում:
Դոկտոր Մելիքեանը հազւագիւտ մարդ արարած էր, սիրում էր օգնել ու ծառայել ծանօթ-բարեկամներին, ընկերներին եւ որ կարեւոր էր կարիքաւոր անձնաց: Մեծ հաճոյքով իր ժամերի մեծ մասը նա տրամադրում էր իրեն շրջապատող անձանց փորձելով գոհացած պահել բոլորին եւ իրապէս կարողացել էր եւ կատարում էր մեծ սիրով եւ անտրտունջ:
Նա սիրում էր իր ընտանեկան պարագաներին՝ Նարբէին իր զաւակին, ով այժմ սրտի մասնագէտ բժիշկ է, եւ աշխատում է Լոնդոնում իր անձնական կլինիկայում:
Իր տիկնոջը Օֆիկին եւ թոռնիկներին:
Նա ունէր ամէն ինչ վայելելու իր կեանքի վերջին տարիները, բայց ափսոս որ չկարողացաւ հասնել իր երազած ու փայփայած ցանկալի իրավիճակին ձեռքից տալով շատ կարճ ժամանակամիջոցի ընթացքում…
Մարդիկ բոլորն էլ ուզեն թէ չուզեն ստիպւած են ժամանակին մեկնել միակողմանի ճամբով եւ անվերադարձ ճանապարհ որը հասնում է երկնային անհունութեան անսահման տարածքների ուր համախմբւած են բոլոր ոգիները եւ ըստ մեր քրիստոնէական հասկացողութեան մինչեւ Մեծի Գալստեան ուր կը հանդիպեն բոլորը:
Դոկտոր Մելիքեանը հետաքրքրւած էր եւ հայութեան եւ Հայաստանի շուրջ կուտակւած մտահոգութիւններով, կարդում եւ պրպտում էր ազգօգուտ եւ հայապահպանութեան յարատեւման մասին թեմաներ եւ փորձում ներկայացնել համայնքին ու նոր սերնդին դաստիարակել հնարաւոր միջոցներով: Նա փորձում էր նոր սերնդին արթուն պահել իր ունեցած հնարաւորութիւնների սահմաններում:
Յուսանք որ դոկտոր Սուրէն Մելիքեանը երկնային լուսաւոր անդաստանների անսահման տարայիներում կը վայելի Աստծու երկնային օրհնութիւնը մինչեւ մեծի գալստեան յիշարժան օրերը…
Հանգիստ քո հայրենասէր հոգուն:
ԹՈՐԳՈՄ ՏԷՐ ՅԱԿՈԲԵԱՆ