ԹեհրանՀամայնք

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ երեքշաբթի՝ մարտի 4-ին, ատենապետութեամբ՝ Վարուժ Յովհաննիսեանի եւ ներկայութեամբ՝ Թեմական խորհրդի անդամ եւ յանձնախմբի հետ կապ՝ Հարմիկ Աւետեանի գումարւեց Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի յանձնախմբի Անդրանիկ նիստը, ազգային առաջնորդարանի դահլիճում:

Հանդիպման ընթացքում յանձնախմբի դիւանն ընտրւեց ըստ հետեւեալի՝

Ռաֆիկ Մելիքսէթեան` Ատենապետ

Գրիգոր Ղազարեան` Փոխատնապետ

Իռէն Աբնուսեան` Ատենադպիր

Իզաբելլա Գոջամանեան` Նիւթականի պատասխանատու

Հայնուշ Աւետեան` Խորհրդատու

Նշելի է, որ սոյն յանձնախմբի հիմնական աշխատանքը կենտրոնացած է լինելու «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի տարածքի ընդլայնման, իրանահայ եւ յատկապէս թեհրանահայ համայնքը աւելի ծանօթացնելու նպատակով պարսիկ հայրենակիցների այցելութիւնների ակտիւացման եւ թանգարանի աշխատանքների բարեկարգման ուղղութեամբ՝ նպատակադրւելով, որ սոյն մթնոլորտը նորարարութիւնների խթան է հանդիսանալու ի նպաստ հայկական մշակոյթի առաւել ծանօթացման:

Թ. Հ. Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Related Articles

Back to top button