
«ԱԼԻՔ» – Երէկ՝ նոյեմբերի 12-ին, 89 տարեկան հասակում մահացել է դոկտ. Դաւուդ Հերմիդաս Բաւանդը:
Միջազգային յարաբերութիւնների մասնագէտը, համարւում էր Իրանի արտաքին քաղաքականութեան ոլորտի ամենաճանաչւած փորձագէտներից մէկը: Նա երկար տարիներ աշխատակցել է Իրանի ԱԳ նախարարութեանը եւ դասաւանդել է Թեհրանի համալսարանում:
Դոկտ. Հերմիդաս Բաւանդը հայ ժողովրդի եւ Հայ Դատի իրանցի մեծ բարեկամներից էր, եւ համագործակցել է «ՀՈՒՍԿ» հաստատութեան հետ: