Իրան

ԻՅՊԿ-ի ցամաքային զօրքերի հրամանատար. ««Ալ-Աքսայի փոթորիկ»-ը ի չիք դարձրեց սիոնիստական ​​ռեժիմի ռազմական մարտավարութիւնը»

«ԱԼԻՔ» – Իսլամական յեղափոխութեան Պահապանների կորպուսի ցամաքային զօրքերի հրամանատարն ասել է. ««Ալ-Աքսայի փոթորիկ» գործողութիւնը Պաղեստինի անպաշտպան ժողովրդի ընդվզումն է ընդդէմ Իսրայէլի 75-ամեայ ճնշումների, օկուպացիայի եւ սպանդի, որն ի չիք դարձրեց սիոնիստական ​​ռեժիմի ռազմական մարտավարութիւնը։

Ինքնապաշտպանութեան պատրւակով Արեւմուտքի կողմից Իսրայէլի ռեժիմին ցուցաբերւող աջակցութիւնը փաստօրէն կանաչ լոյս եւ արտօնագիր է այս ռեժիմի համար՝ շարունակելու պաղեստինցի երեխաների եւ կանանց դաժան սպանդը»։

«Parstoday.ir»-ի համաձայն՝ Իսլամական յեղափոխութեան Պահապանների կորպուսի ցամաքային զօրքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրն Իրանի հարաւ-արեւմտեան սահմանային կէտեր այցի ժամանակ ասել է. «Իրանի Զինւած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարը շատ դիպուկ ու խելամտօրէն ասել է, որ «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողութեան ընթացքում սիոնիստների կրած պարտութիւնն անվերադարձ է»։

Գեներալ Փաքփուրն այս այցի ընթացքում նաեւ մօտկից գնահատել է Իրանի հարաւ-արեւմուտքում տեղակայւած սահմանային շրջանների, օպերատիւ, հրետանային, հեռահաղորդակցութեան եւ մարտավարական տարբեր ստորաբաժանումների վերջին իրավիճակը, եւ Իսլամական յեղափոխութեան Պահապանների կորպուսի մարտական եւ պաշտպանական նախապատրաստական աշխատանքները։

Related Articles

Back to top button