Փեզեշքիանն ու Մոդին բանակցել են Կազանում

«ԱԼԻՔ» – BRICS-ի անդամ երկրների գագաթանժողովի շրջանակում, երէկ՝ հոկտեմբերի 22-ին, Կազանում հանդիպել են Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
Հանդիպման ընթացքում Փեզեշքիանն ու Մոդին քննարկել են երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման, ինչպէս նաեւ տարածաշրջանային զարգացումները: Նրանք ընդգծել են տարածաշրջանում հակամարտութիւնների դադարեցման եւ մարդու իրաւունքների ոլորտում երկակի ստանդարտների կիրառումից խուսափելու անհրաժեշտութիւնը։
Յիշեցնենք, որ Կազան մեկնելուց առաջ, նախագահ Փեզեշքիանը լրագրողների հետ զրոյցում մի շարք յայտարարութիւնն է արել BRICS-ի վերաբերեալ:
Նա մասնաւորապէս նշել է, որ BRICS-ը ելք է ամերիկեան տոտալիտարիզմից:
«BRICS-ը կազմակերպութիւն է, որը ստեղծւել է միասնութիւն եւ համախմբւածութիւն ստեղծելու եւ ԱՄՆ-ի անվիճելի ուժը վերահսկելու համար»,-ասել է նա:
Նա նշել է, որ գագթնաժողովի ընթացքում նախատեսւում է լաւ պայմանաւորւածութիւններ ձեռք բերել էներգետիկայի, արդիւնաբերութեան, առեւտրի եւ զբօսաշրջութեան ոլորտներում։
Փեզեշքիանը յաւելել է, որ գագաթնաժողովը լաւ հնարաւորութիւն է հանդիպելու եւ զրուցելու Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի եւ ներկայ այլ ղեկավարների հետ: