Հայաստան - Արցախ

Տաթեւիկ Հայրապետեան. «Ադրբեջանը տարածքային յաւակնութիւններ ունի ՀՀ-ի նկատմամբ․ կատաղում է, երբ Իրանը աջակցում է»

ՀՀ տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անխախտելիութեան վերաբերեալ ՀՀ-ում Իրանի դեսպանի յայտարարութեան առթիւ ադրբեջանական կողմի բացասական ու անհամարժէք պատասխանները եւս մէկ անգամ փաստում են, որ Ադրբեջանն ունի ՀՀ-ի նկատմամբ տարածքային յաւակնութիւններ։ Այդ մասին «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը:

«Ուստի ամէն անգամ կատաղում է, երբ այլ պետութիւնների, առաւել եւս Իրանի կողմից վերահաստատւում է ՀՀ տարածքային ամբողջականութեան անխախտելիութեան փաստը։ Իրանը, ի տարբերութեան, շատ այլ երկրների, զուտ կոչեր ու յայտարարութիւններ անող պետութիւն չէ, որի խօսքը կարելի լինի հեշտութեամբ անտեսել ու մարսել դա»,- գրել է ադրբեջանագէտը։

Related Articles

Back to top button