ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
Իրանն ու Հայաստանը շարունակում են հաւատարիմ մնալ իրենց գործընկերային յարաբերութիւններին
«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 17-ին Միջխորհրդարանական միութեան 149-րդ վեհաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի եւ Հայաստանի պատւիրակութիւնների հանդիպումը: Հաղորդում է News.am-ը՝ ՀՀ ԱԳՆ-ին յղումով:
Կողմերն անդրադարձել են հայ-իրանական միջպետական յարաբերութիւնների եւ փոխհամագործակցութեան ամրապնդմանը:
Երկուստեք կարեւորւել է տնտեսական կապերի խթանման ներուժը՝ ընդգծելով դրա կարեւորութիւնը տարածաշրջանային զարգացման համար:
Նշւել է նաեւ, որ Հայաստանն ու Իրանը շարունակում են հաւատարիմ մնալ իրենց գործընկերային յարաբերութիւններին՝ առաջնորդւելով Հարաւային Կովկասում խաղաղութեանն ու կայունութեանն աջակցելու ընդհանուր տեսլականով: