Արաղչին հանդիպել է Միրզոյեանի հետ
«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում, «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման շրջանակում, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի հետ:
Ինչպէս յայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ երկու գործընկերները քննարկել են երկկողմ համագործակցութեան հետագայ զարգացմանն ուղղւած օրակարգային հարցեր:
Նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգութեան հարցերի շուրջ: Հարաւային Կովկասում կայունութեան ապահովման տեսլականի շրջանակներում անդրադարձ է կատարւել Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին, այդ թւում՝ խաղաղութեան պայմանագրի կնքման կարեւորութեանը։
Վերահաստատւել է տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում սկզբունքային մօտեցումը՝ հիմնւած ինքնիշխանութեան եւ իրաւազօրութեան յարգման վրայ։