Իրան

Բազմահազարանոց հանրահաւաքներ՝ ի զօրակցութիւն Պաղեստինի

«ԱԼԻՔ» – Երէկ՝ նոյեմբերի 18-ին, մայրաքաղաք Թեհրանում եւ Իրանի այլ քաղաքներում տեղի են ունեցել բազմահազարանոց հանրահաւաքներ՝ ի նշան համերաշխութեան շրջափակւած Գազայի պաղեստինցիների հետ:

Հանրահաւաքների ընթացքում մասնակիցներն իրենց ամբողջական զօրակցութիւնն են յայտնել Պաղեստինի ժողովրդին եւ Դիմադրութեան շարժմանը՝ դատապարտելով սիոնիստական ռեժիմի կողմից անմեղ քաղաքացիների կոտորածը: Նրանք պահանջել են հետաքննել այդ ռեժիմի կողմից իրականացւող պատերազմական յանցագործութիւնները:

Թեհրանում կայացած գլխաւոր հաւաքի բանախօսն Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի գլխաւոր հրամանատար գեներալ-լէյտենանտ Հոսէյն Սալամին էր, որն անդրադառնալով «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողութեան հետեւանքներին սիոնիստական ռեժիմի համար նշել է. «Տագնապն այսուհետ սիոնիստների կեանքի անբաժանելի մասն է լինելու, որն այլեւս չի անհետանալու: Այն ինչ, որ ճահճի պէս կլանելու է թշնամուն, դա Իսրայէլի վերջնական պարտութիւնն է: Ամերիկայի եւ Իսրայէլի համար Գազայում շարունակւող պատերազմում յաղթանակի տարր գոյութիւն չունի, մինչդեռ ամէն ինչ պատրաստ է Պաղեստինի վերջնական յաղթանակի համար»:

Related Articles

Back to top button