Իրան
Իրանական 700 զանգւածային լրատւամիջոցներ, այդ թւում «ԱԼԻՔ» ը, դատապարտել են սիոնիստական ռեժիմի կողմից Գազայում իրականացւող ժողովրդի սպանդը

«ԱԼԻՔ» – Իրանական 700 զանգւածային լրատւամիջոցներ, այդ թւում «ԱԼԻՔ» օրաթերթը հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ՝ դատապարտելով սիոնիստական ռեժիմի միջոցով Գազայում տեղի ունեցած ժողովրդի աննախընթաց սպանդը:
Յայտարարութեանը միացած զանգւածային լրատւամիջոցները դատապարտելով սիոնիստական ռեժիմի ոճրագործութիւնները, պահանջել են դրանց կասեցումը, եւ մեծարել են զոհւած լրագրողների ու այլ նահատակների յիշատակը: