ՄիջազգայինՍփիւռքՔաղաքական

Al Jazeera. Երուսաղէմի եկեղեցիները զգուշացնում են` վերաբնակիչները փորձում են տիրանալ հայկական թաղամասի հողերին

Եկեղեցու առաջնորդները մտահոգւած են օկուպացւած Արեւելեան Երուսաղէմի հայկական թաղամասում զգալի տարածք գրաւելու՝ իսրայէլցի վերաբնակիչների փորձերով, յայտնում է Al Jazeera-ն։

Յայտարարութեան մէջ Երուսաղէմի պատրիարքներն ու եկեղեցու առաջնորդներն ասում են, որ իրենց անհանգստացնում է «Սուրբ երկրում քրիստոնեաների ներկայութեան վտանգը», այն բանից յետոյ, երբ իսրայէլցի կառուցապատողը, որը ինքը վերաբնակիչ է, փորձել է բռնի միջոցներով վերահսկողութիւն հաստատել վիճելի հողի վրայ:

Կառուցապատողը պահանջներ է ներկայացնում այն բանից յետոյ, երբ մի քանի տարի առաջ Հայոց պատրիարք Նուրխան Մանուկեանի հետ գործարք է կնքւել։ Յորդանանն ու Պաղեստինը Մանուկեանին զրկել են պատրիարքական կարգավիճակից՝ անշարժ գոյքի հետ կապւած կասկածելի գործարքների պատճառով։ Այդ ժամանակւանից Հայոց պատրիարքարանը դուրս է եկել համաձայնագրից:

Հաղորդւում է, որ անշարժ գոյքի գործարքը վերաբերում է մեծ հողատարածքին, որը կազմում է Երուսաղէմի Հին քաղաքի հայկական թաղամասի ընդհանուր տարածքի 25 տոկոսը։ Եկեղեցիները դիմել են Իսրայէլի իշխանութիւններին թոյլ տալ դատարաններին քննարկել այդ հարցը: Միաժամանակ, նրանք մտավախութիւն են յայտնել, որ հողը կը խլւի։

News.am

Related Articles

Back to top button