Իրան

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնում Իրանի անունը գրանցւել է «Ընտանեկան առողջութիւն» նախագծում

«ԱԼԻՔ» – Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնում Իրանի անունը գրանցւել է «Ընտանեկան առողջութիւն» նախագծում:

Ղազախստանի մայրաքաղաք՝ Աստանայում Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների առողջապահութեան նախարարների 7-րդ հանդիպմանը, ԻԻՀ առողջապահութեան, բուժման եւ բժշկական կրթութեան նախարար Բահրամ Էյնօլլահիի ելոյթից յետոյ, Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնում Եւրոպայի տարածաշրջանային ներկայացուցիչը Իրանի անունը գրանցել է «Ընտանեկան առողջութիւն» նորարարական նախագծում։

Parstoday-ի համաձայն՝ Շանհայի գագաթնաժողովի անդամ երկրների առողջապահութեան նախարարների 7-րդ հանդիպմանը անդրադառնալով ընտանիքի առողջութեան ոլորտում Իրանի ձեռքբերումներին, Իրանի առողջապահութեան, բուժման եւ բժշկական կրթութեան նախարարն, ասել է. «Ընտանեկան առողջութիւն» նախագիծը համարւում է իրանական հասարակութեան առողջութեան հիմնական առանցքը։

Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը բազմաթիւ ձեռքբերումներ ունի առողջապահութեան ոլորտում, Բահրամ Էյնօլլահին յաւելել է. «Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրները ցանկանում են Իրանի հետ ակադեմիական համագործակցութիւն, ինչպէս նաեւ համատեղ արտադրութիւն եւ հետազօտութիւններ դեղորայքի եւ բժշկական սարքաւորումների ոլորտներում»:

Առողջապահութեան եւ բուժման ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջընթացը վերջին տարիներին պատճառ է դարձել, որ Իրանը որպէս տարածաշրջանի բժշկական կենտրոններից մէկը երկրների ուշադրութեան կենտրոնում յայտնւի։

Ոսկրածուծի փոխպատւաստման եւ անպտղութեան բուժման ոլորտներում երեք առաջատար երկրների շարքում յայտնւելը, օրթոպեդիայի եւ օրգանների փոխպատւաստման ոլորտում աշխարհում չորրորդ տեղն զբաղեցնելը բժշկութեան ոլորտում Իրանի արձանագրած նւաճումներն են:

Նաեւ որոշ հիւանդութիւնների համար անհրաժեշտ դեղամիջոցների արտադրութեամբ Իրանն աշխարհում 7-րդն է եւ կոխլեար իմպլանտացիայով աշխարհի առաջատար հնգեակում է:

Related Articles

Back to top button