ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչի. «Իրանական կղզիների վերաբերեալ մեր դիրքորոշումները ներկայացնելու ոչ մի առիթ բաց չենք թողել»

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահը եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների կառավարութեան ղեկավարը կոչ են արել դադարեցնել Իսրայէլի յարձակումը Գազայում եւ Լիբանանում:

Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում նախագահ Մասուդ Փեզեշքիանը եւ ԱՄԷ նախագահ Շէյխ Մուհամմեդ բին Զայիդ բին Սուլթան ալ Նահայանը երկկողմ եւ տարածաշրջանային մի շարք հարցեր են քննարկել:

Նրանք անդրադարձել են ընդհանուր հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի, մասնաւորապէս՝ Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական յարձակումները դադարեցնելու անհրաժեշտութեանը:

ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին եւս հանդիպել է ԱՄԷ-ի իր գործընկեր Աբդալլահ բին Զայիդ ալ Նահայանի հետ: Հանդիպման ժամանակ գործընկերները պայմանաւորւել են Գազայի եւ Լիբանանի վրայ Սիոնիստական ​​ռեժիմի յարձակումները դադարեցնելու անհրաժեշտութեան շուրջ:

Մեկնաբանելով իր էմիրաթցի գործընկերոջ հետ բանակցութիւնները՝ Արաղչին նշել է, որ քննարկւել են նաեւ երկու երկրների միջեւ առկայ մի շարք տարաձայնութիւններ։

«Բնականաբար, մենք ոչ մի հնարաւորութիւն բաց չենք թողնի՝ յայտարարելու եւ վճռականօրէն պաշտպանելու Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումներն ու շահերը, յատկապէս՝ Պարսից ծոցում իրանական երեք կղզիների հարցում»,- ասել է Արաղչին:

Related Articles

Back to top button