ԹեհրանՀամայնք

ՋԱՀԵՐԻ ԼՈՅՍՈՎ՝ ՅԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ

Լուսանկարում Թեհրանի ՌԵՄ-ի նախաձեռնութեամբ իրականացւած ջահերով երթը «Արարատ» մարզաւանում:

Մեծ թւով թեհրանահայ երիտասարդների մասնակցութեամբ իրականացւած ջահերով երթը մեկնարկել էր Սուրբ Խաչ մատուռի շրջափակից, որտեղ երիտասարդներին էր միացել նաեւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդի օգնական Տ. Առաքել աբեղայի Գատեհճեանը:

Ցեղասպանութեան ջահերով երթը Հայաստանում անցկացւող համազգային քայլերթ է, որը ջահերի լոյսով եւ հանրային մասնակցութեամբ ոգեկոչում է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը՝ սովորաբար ապրիլի 23-ի երեկոյեան։

Նման յիշատակային երթեր եւ մոմավառութիւններ կազմակերպում են նաեւ Սփիւռքի հայկական համայնքները՝ յատկապէս Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում եւ Լիբանանում։

Վերջին տարիներին Թեհրանում եւ Նոր Ջուղայում եւս ՌԵՄ-ի նախաձեռնութեամբ եւ մեծ թւով երիտասարդների մասնակցութեամբ տեղի են ունեցել ջահերով երթեր։

Related Articles

Back to top button