
Հպարտութեամբ տեղեկացանում ենք, որ հայոց ազգային «Արարատ» դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի՝ Լեթիսիա Գրիգորեանցը, 8-րդ դասարանի աշակերտուհիներ՝ Արփա Խաչատրեանը, Մերլին Մայիլեանը եւ «Մարիամ» հաստատութեան տղայոց դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ՝ Դանթէ Թահմասեանը մասնակցել են Թեհրանում կայացած կրտսեր-պատանեկան բասկետբոլի միջակումբային խաղերին եւ գրանցել են յաջողութիւններ:
Նրանք մասնակցել են Իրանի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպած ազգային հաւաքականի տաղանդների բացայայտմանը եւ իրենց ակտիւ մասնակցութեան արդիւնքում ընդգրկւել են մինչեւ 15 տարեկան պատանիների օրիորդաց 2027 եւ 2029 խմբերում:
Արփա Խաչատրեանը, Մերլին Մայիլեանը եւ Լեթիսիա Գրիգորեանցը մարզւում են Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան կրտսեր-պատանեկան բասկետբոլի օրիորդաց խմբի կազմում: Խմբի մարզիչն է՝ Նարէ Արտաշէսեանը:
Դանթէ Թահմասեանը չորս տարեկանից զբաղւում է բասկետբոլով: Չնայած իր փոքր տարիքին նա ինը տարեկանից մասնակցել է Թեհրանի միջակումբային խաղերին: Լեթիսիա Գրիգորեանցի հետ ընդգրկւել է Թեհրանի պատանիների հաւաքականի կազմում: Նրանք մասնակցել են նաեւ Իրանի ազգային հաւաքականի 15 տարեկանից ցած տաղանդների մարզական ճամբարներին:
Մեր չորս պատանի մարզիկները իրենց աշխատասիրութեան շնորհիւ, վստահ քայլերով ճանապարհն են հարթում դէպի մարզական նոր յաջողութիւններ։
Կրթական խորհուրդը շնորհաւորում է պատանի բասկետբոլիստներին, մաղթելով նրանց բազմաթիւ յաղթանակներ:
Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ