Թեհրան

Իրանահայ վետերան-ռազմագերի եւ ժամանակին նահատակ ճանաչւած Սեմիկ Վարդանեանի կտաւները՝ «Սաադ Աբադ»-ի Պատերազմի թանգարանում

«ԱԼԻՔ» – Հինգշաբթի, յունւարի 18-ի առաւօտեան, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում նախաձեռնութեամբ՝ «Բանակի 8-ամեայ ինքնապաշտպանութեան արժէքների պահպանման» հիմնադրամի եւ համագործակցութեամբ Թ.Հ.Թ. Անձնուրացների եւ նահատակների արժէքների պահպանման յանձնախմբի, տեղի ունեցաւ ժամանակին նահատակների ցուցակը համալրած իրանահայ զինհաշմանդամ եւ ռազմագերի Սեմիկ Վարդանեանի մեծարման միջոցառումը:

Միջոցառման մասին Սեմիկ Վարդանեանը «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ այն հիմնականում տեղի է ունենում իր նկարած գեղանկարները Պատերազմի թանգարանին նւիրելու առիթով, ինչին աւելի քան չորս տարի է սպասել:

Ձեռնարկին նահատակների ընտանիքների եւ իրանահայ այլ վետերանների կողքին ներկայ էին Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, 8-ամեայ պատերազմի արժէքների պահպանման բրիգադայի հրամկազմը, շրջանի Պահապանների կորպուսի փոխհրամանատարը, ռազմական ոստիկանութեան փողային նւագախումբը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչը, Հայոց ազգ. «Նայիրի» եւ «Թունեան» դպրոցների տնօրինակազմը:

Մանրամասնութիւնները տես թերթիս առաջիկայ համարներից մէկում:

Related Articles

Back to top button