Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ «Սուրբ Ծննդեան երգերի բացատրական համերգ»-ը «Կոմիտաս»-ում
«ԱԼԻՔ» – Խմբավար Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» եւ Հ.Հ.Ը.Մ.-ի «Տաւիղ» երգչախմբերի եւ Հ.Մ.Ա.Կ.-ի «Մանկապատանեկան երաժշտաթատերական» խմբի համագործակցութեամբ՝ ուրբաթ, յունւարի 19-ին, «Արարատ» կենտրոնատեղիի «Կոմիտաս» համերգասրահում տեղի ունեցաւ «Սուրբ Ծաննդեան երգերի բացատրական համերգ»-ը:
Կոմիտասի «Այսօր տօն է Սուրբ Ծննդեան» ստեղծագործութեամբ մեկնարկած համերգին երագչախումբը կատարեց Վիւալդիի, Լէոնթովիչի, Ֆիլիպ Գորդէնի, Ջէյմզ Պիէրպոնտի, Բէնի Անդերսընի եւ այլ անւանի երաժշտագէտների մշակած ստեղծագործութիւններից 14-ը:
Ծրագրի աւարտին Սրբազան Հայրն իր օրհնանքի խօսքը բերեց համերգի մասնակցիներին:
Հանդիսատեսի շարքերն էին համալրել խորհրդարանում իրանահայ պատգամաւոր Արա Շահվերդեանը, անւանի երաժշտագէտ-կոմպոզիտոր Լորիս Ճգնաւորեանը, ՊԺ-ի ներկայացուցիչները եւ արւեստի այլ գործիչներ:
Համերգի մանրամասնութիւնների մասին պատմող նիւթը տես թերթիս առաջիկայ համարներից մէկում: