«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ- Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից դպրոցի մանկապատանեկան թատերախումբը, բեմադրիչ Էրւին Գալստեանի գլխաւորութեամբ, այսօր եւ վաղը (դեկտեմբերի 12-ին եւ 13-ին), բեմ դուրս կը գայ «Նազար 2024» ներկայացմամբ:
Էրւին Գալստեանը «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում նշել է, որ ներկայացումը «Քաջ Նազար»-ի փոխակերպւած պատմութիւնն է, խիստ ժամանակակից մոտիւներով:
Բեմադրիչը յաւելեց նաեւ, որ ներկայացման ժամանակ թատերախմբի երեխաների կողքին բեմ են դուրս գալու նաեւ «Արարատ»-ի Արւեստից միութեան թատերախմբի սնաերը: «Երեխաների պարային խաղարկութեամբ աբստրակտ պատկեր է հաղորդւելու գործին: Իսկ Նազարի դերում հանդէս է գալու Վարանդ Պետրոսեանը»,-նշել է նա:
«Ես երբեւէ այսքան ֆորմալիստական յաջողւած գործ չեմ բեմադրել, ինչ ներկայացնում է Էրւինը՝ պատանի դերասանների հետ միասին: Փորձերը դիտել եմ ու կարող եմ ասել, որ ներսից է քեզ շարժում այս ներկայացումը»,- ներկայացման մասին խօսելիս «ԱԼԻՔ»-ին յայտնել է իրանահայ բեմադրիչ Սէթօն: