«ԱԼԻՔ», Կ. Դ. – Ամանօրեայ եռուզեռի մթնոլորտում Թեհրանի տարբեր միութիւններ ու կենտրոններ նախաձեռնել են ցուցահանդէս-վաճառք:
Երէկ՝ դեկտեմբերի 11-ին բացումը կատարւեց մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների, ինչպէս նաեւ թխւածքների ու ամանորեայ զարդերի ցուցահանդէս-վաճառք, հէնց «Ակունք»-ի կենտրոնում:
Բացման հանդիսութիւնը մեկնարկեց սաների միջոցով հնչող Տէրունական աղօթքով եւ մի քանի երգերով, որոնք կատարում էին Լուիզա Աւետիսեանի ղեկավարութեամբ: Ապա Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը փոխանցեց Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը եւ խօսք փոխանցեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Ներկայ էին միջոցառումը հովանաւորած Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամները, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւները, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ: Կենտրոնի տնօրէն Վանուշ Թեւանեանի հետ զրոյցի ընթացքում նա նշեց, որ վաճառւող նմուշները սաների մէկամեայ աշխատանքների արդիւնքն են:
Ցուցահանդէս-վաճառքը շարունակւելու է այսօր եւ վաղը (դեկտեմբերի 12-ին եւ 13-ին), առաւօտեան ժամը 10-ից մինչեւ ժամը 20:00-ին: