ՀամայնքՆոր Ջուղա

Ղեւոնդեանց քահանայից տօնը նշւեց Նոր Ջուղայում

Երեքշաբթի՝ փետրւարի 10-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանի, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց Ղեւոնդեանց քահանաների տօնի առթիւ։

Արարողութեանը մասնակցում էին՝ թեմիս քահանայից եւ դպրաց դասերը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախումբը, Անուշ Յովհաննիսեանի ղեկավարութեամբ։

Տօնի առթիւ քարոզը տրւեց Հայր Սուրբի միջոցով։ Նա սկզբում անդրադառնալով Աւարայրի ճակատամարտում Ղեւոնդեանց քահանաների դերակատարութեանը եւ շեշտելով, որ նրանք իրենց կեանքը զոհաբերեցին հայ ժողովրդի համար՝ կարեւորութեամբ ընդգծեց, թէ յանուն ժողովրդի զոհաբերութիւն կատարելը իսկական քրիստոնեայի սրբազան առաքելութիւնն է։ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանը շնորհաւորելով բոլոր քահանայ հայրերին տօնի առթիւ՝ մաղթեց նրանց՝ Ղեւոնդեանց սրբերի հոգով ներշնչւած, ուժ ստանան ժամանակակից աշխարհի մարտահրաւէրների դէմ պայքարելու համար։

Արարողութեան աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն, ապա եկեղեցու սրահում իրականացւեց միջոցառում, ուր շնորհաւորանքի խօսքերով ու մաղթանքներով հանդէս եկան՝ քահանայ հայրերը, Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը եւ հոգ. Հայր Սուրբը. ներկաներից հանդէս եկան երգերով ու բարեմաղթանքներով, իսկ քահանայ հայրերը պարգեւատրւեցին Կրօնական խորհրդի կողմից նախատեսւած նւէրներով։

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button