
Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանը, իր հովւական ծառայութեան ծիրում, արդէն իսկ մասնակցել է Թեմական եւ Կրօնական խորհուրդների ժողովներին եւ նախագահել նիստերը։
Գործադիր զոյգ մարմինների ատենապետներն իրենց ուրախութիւնն են յայտնել ՆՍ.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տնօրինմամբ, Հայր Սուրբի Նոր Ջուղա ժամանելու եւ Թեմի առաջնորդական տեղապահ նշանակւելու առիթներով՝ նրան մաղթելով ուժ ու կորով եւ յաջողութիւն։
Իր հերթին Հայր Սուրբը բարձր է գնահատել ժողովականների նւիրական աշխատանքն ու ազգանւէր ծառայութիւնը՝ նշելով, որ ուշադիր հետեւում է նիստերի ընթացքին, քննարկումներին եւ կայացող որոշումներին, որոնք կարեւոր ու կառուցողական են համայնքային կեանքի զարգացման ու որակի բարձրացման ուղղութեամբ։
ՍՀԹ Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ







