ՀամայնքՆոր Ջուղա

Հաղորդագրութիւն

Ուրբաթ՝ մայիսի 23-ին, տեղի են ունենալու Սպահանի հայոց թեմի 18-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները՝ Նոր Ջուղայի, Շահինշահրի, Շիրազի եւ Փերիոյ շրջանի ընտրատարածքներում։

Ընտրութիւնների կազմակերպական աշխատանքներն իրականացնելու համար կեանքի է կոչւել Ընտրական յանձնախումբ, հետեւեալ անձնակազմով.

Հրաչ Տէր-Յովհաննիսեան՝ նախագահ

Անահիտ Աղախանեան՝ քարտուղար

Դիմիթրի Յովհաննիսեան՝ գանձապահ

Զարեհ Ղարախանեան

Արիս Դաւթեան

Թեկնածուների արձանագրութեան գործընթացն աւարտւել է, որի համաձայն 14 հոգի Նոր Ջուղայի, 3 հոգի Շահինշահրի, իսկ մէկական թեկնածու Շիրազի ու Փերիոյ շրջանի ընտրատարծքներից մասնակցելու են նշւած ընտրութիւններին։ 

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդ 

Related Articles

Back to top button